Վերադառնալ Siberian Wellness
Այս օծանելիքը իդեալական ուղեկից է նրանց համար, ովքեր նրբագեղության և բնական էներգիայի միջև ներդաշնակություն են փնտրում։ Այս օծանելիքը իդեալական ուղեկից է նրանց համար, ովքեր նրբագեղության և բնական էներգիայի միջև ներդաշնակություն են փնտրում։
Առավել ցայտուն նոտաներն են մանդարինը, տանձը, վարդը, մանուշակը, մուշկը, պաչուլիը։
Վարդի բույրը
Լուսաբացին բացվելու պատրաստ վարդի թերթիկների պես նուրբ․․․
Բույր-փիլիսոփայություն
Եթե ձեզ դուր է գալիս Pink Roses-ը Mancera-ից, ապա Arc-en-Ciel Pink բույրը հաստատ կհավանես։
Բնական հիմք
Արդյունաբերության ամենահին ձեռնարկություններից մեկի՝ ցորենի հացահատիկից պատրաստված ալկոհոլային հիմք:
GMP որակի նշան
Հարավարևելյան Ասիայի երկրների առաջատար սերտիֆիկացման մարմնի երաշխիք ունի, Միջազգային IAF, APAC, IAAC, ILAC հավատարմագրման անդամ է։
Արքայական վարդագույն
Բացահայտեք ձեր կանացիությունը։
Ծաղկային, կանաչ
Վերին նոտաները․ Բուլղարական վարդ, կանաչ ակորդ, բերգամոտ, կալաբրիական մանդարին
Սրտի նոտաները․ Մարոկկոյան վարդ, մանուշակ, տանձ, պաչուլի
Շլեյֆ․ մուշկ, սաթ
Վարդագույն երանգը լուսաբացին բացվելու պատրաստ վարդի թերթիկների պես նուրբ է։ Այս բույրը մարմնավորում է կանացիության դրսևորումն է՝ համատեղում է թագավորական նրբագեղությունն ու հմայքը։
Բույրի բնույթը
Սկզբնական նոտաներ
Վերին նոտաները հյութալի կանաչ տերևների թարմություն, վարդի մետաքսանման համեմունք և արևոտ բերգամոտի ու քաղցր մանդարինի ցիտրուսային զովություն են հիշեցնում։
• Բուլղարական վարդ
Նուրբ, քաղցր բույր՝ թեթևակի մրգային երանգներով, որը ռոմանտիկայի և նրբագեղության զգացողություն է ստեղծում։ Վարդի բույրը մեղմ է և գրավիչ։
• Կանաչ ակորդ
Թարմ, խոտաբույսային և թեթևբույր, որ թարմ կտրված տերևներ և առավոտյան ցող է հիշեցնում։
• Բերգամոտ
Թեթև և կազդուրող, պայծառ և թարմացնող, ցիտրուսային և թեթևակի դառը երանգով։ Արևոտ տրամադրության և ամառվա մասին է հիշեցնում։
• Կալաբրիական մանդարին
Քաղցր և հյութալի, պայծառ մրգային բույրով, որը արթնացնում է երջանկության և ջերմության զգացողություններ․ քեզ մտովի արևոտ լողափեր է տեղափոխում․․․
Սրտի նոտաներ
Աստիճանաբար վարդի բույրը բացվում է բացվում է, հնչողությունը դառնում է ավելի հարուստ՝ քեզ պարուրելով մեղրի թավշյա երանգներով։ Կոմպոզիցիայի նրբագեղությունն ընդգծվում է մանուշակի նուրբ բույրով և պաչուլիի տերևների խոնավ համեմունքով։
• Մարոկկոյան վարդ
Հագեցած և պարուրող բույր՝ քաղցր և թեթև համեմունքային նոտաներով, որոնք շքեղության և զգայականության մթնոլորտ են ստեղծում։
• Տանձ
Այս մրգի բույրը քաղցր է, ունի կարամելի նուրբ երանգներ:
• Մանուշակ
Այն սիրված է իր հուզիչ գեղեցկության և հաճելի ծաղկային-բուսական բույրի շնորհիվ։
• Պաչուլի
Հողային և փայտային բույր՝ խորը, խոնավ երանգներով։
Շլեյֆային նոտաներ
Իրենց հնչողությունն ավարտող ծաղկային ակորդները մեղմ թավշյա շլեյֆ են թողնում՝ գայթակղիչ մուշկի նոտաների և սաթի նուրբ փայտային երանգի շնորհիվ։
• Մուշկ և սաթ
Մուշկը և համպարը կերպարին զգայականություն են հաղորդում, շեշտադրում են այն՝ ստիպելով տարբերվել։ Տաքանալով տաք մաշկի վրա՝ հետը միահյուսվում է: Մուշկը կանացիության սկիզբն է, սաթը՝ տղամարդկության:
Ու՞մ համար է նախատեսված:
∙ Ռոմանտիկ բնավորության տեր մարդկանց համար, ովքեր սիրում են ծաղկային բույրեր։
∙ Նրանց համար, ովքեր կայուն բույր են փնտրում։
∙ Կանանց համար, ովքեր ցանկանում են ընդգծել իրենց նրբագեղությունն ու քնքշությունը։
∙ Իդեալական է կանացի կոմպոզիցիաների գիտակների համար։
∙ Հիանալի ընտրություն է թե՛ ամեն օրվա, թե՛ հատուկ առիթների համար։
Յուրաքանչյուր սրվակի մեջ.
• 3–4 ժամ
Բույրի կայունություն։
• 100% բնական ալկոհոլային հիմք
Պատրաստված է Ռուսաստանում արտադրված ցորենից, գարուց և աշորայից։
• 20 մլ
Մինչև 2-3 ամիս ամենօրյա օգտագործման համար։
• 100% օրիգինալ արտադրանք
«Честный ЗНАК»-ը արտադրանքի մակնշման և հետևման ազգային համակարգ է։ Հատուկ թվային ծածկագիրը երաշխավորում է ապրանքի իսկությունն ու որակը:
Կիրառում
Հիշեք, որ բույրերն արթնանում են ձեր մարմնի ջերմությունից, ուստի դրանք պետք է քսել ոչ թե հագուստի վրա, այլ հագուստի տակ։ Օգտագործեք օծանելիքը ցնցուղից անմիջապես հետո (մաքուր, ջրի տակ տաքացած մաշկը հիանալի կերպով կլանում է բույրը) կամ ցողեք այն ձեր դիմացի օդում և մտեք բուրավետ ամպի մեջ: Օծանելիքը պահեք զով, չոր տեղում արևի ուղիղ ճառագայթներից հեռու՝ բույրի փոփոխություններից խուսափելու համար:
Ինչպես ճիշտ կիրառել բույրը.
• Մազերը
Բույրի ամրությունը երկարացնելու համար մազերին օծանելիք քսի՛ր։
Հուշում. օծանելիքը քսի՛ր խոնավ մազերին, որպեսզի հոտն ավելի լավ պահպանվի։
• Կետեր՝ ականջների հետևում
Մարմնի վրա տաք կետերն այն կետերն են, որտեղ մաշկը ամենաբարակն է, և երակները դրա մակերեսին մոտ են տեղակայված, իդեալականորեն տաքացնում և գոլորշիացնում են բույրը: Ուստի օծանելիքը քսիր նաև ականջների ետևի կետերին։
• Արմունկի ներքին մակերեսին
Ինչպես ականջների հետևի հատվածում, արմունկի ներքին մակերեսին բույրերը ավելի վառ են «հնչում»։ Մի քանի կաթիլը բավական է, որպեսզի քո սիրելի նոտաները քեզ մի քանի ժամ հիացնեն։
• Արևեւային հանգույց
Այս գոտում մարմնի ջերմաստիճանը բարձր է, իսկ օծանելիքի նոտաներն ավելի ուժեղ են արտահայտված։
• Ծնկի հետևամաս
Ոտքի թեքում՝ ծնկի տակ, բույրերը շատ ուժեղ են․ շարժման մեջ լինելով՝ տաքացնում ես մաշկդ։ Այս գոտու առանձնահատկությունն այն է, որ օդը հոսում է ներքեւից վերեւ։ Դու չես լսի քո օծանելիքի ձայնը, բայց քո շուրջը գտնվողները բույրի բարակ շլյեֆը հաստատ կզգան։