Վերադառնալ Siberian Wellness
Թանկարժեք քարի պես, յուրաքանչյուր օծանելիք եզակի է և անկրկնելի։ Այս բույրը ձեզ առանձնացնում է ամբոխից՝ թույլ տալով ուրիշներին զգալ ձեր իրական էությունը։Առավել ցայտուն նոտաներն են սև հաղարջը, հասմիկի սամբակը, կանաչ ակորդը, մայիսյան վարդը, մուշկը։
Իսկական զմրուխտ է հիշեցնում
Բույրը փայլում է զով կանաչ նոտաներով և հասուն հատապտուղների ու ազնիվ ծաղիկների համեղ, բուրավետ շեշտադրումներով։
Բույր-փիլիսոփայություն
Եթե ձեզ դուր է գալիս A Kiss From A Rose-ը՝ Kilian-ից,ապա Arc-en-Ciel Emerald բույրը հաստատ կհավանեք։
Բնական հիմք
Արդյունաբերության ամենահին ձեռնարկություններից մեկի՝ ցորենի հացահատիկից պատրաստված ալկոհոլային հիմք:
GMP որակի նշան
Հարավարևելյան Ասիայի երկրների առաջատար սերտիֆիկացման մարմնի երաշխիք ունի, Միջազգային IAF, APAC, IAAC, ILAC հավատարմագրման անդամ է։
Բույր, որ ոչ մի բույրի հետ չես համեմատի․․․
Ընդգծեք ձեր անհատականությունը․․․
Ընդգծեք ձեր անհատականությունը․․․
Ծաղկային, կանաչ
Վերին նոտաները․ սև հաղարջ, վարդագույն պղպեղ, կանաչ նոտաներ
Սրտի նոտաները․ վարդ, հասմիկ, պաչուլի, տուբերոզա
Շլեյֆ․ մուշկ, սաթ, նագարմոտա
Նրբագեղ բույր՝ սև հաղարջի, հասմիկի և վարդի նոտաներով, նրանց համար, ովքեր գնահատում են հավասարակշռված թարմությունն ու նրբագեղ զգայականությունը։ Կանաչ, ծաղկային և փայտային շեշտադրումների ներդաշնակ համադրության շնորհիվ այս օծանելիքը իդեալական է թե՛ ցերեկը, թե՛ երեկոյան։ Այն հարմար է ամբողջ տարվա ընթացքում, բայց ավելի շատ գարնանը և աշնանը։
Բույրի բնույթը
Սկզբնական նոտաներ
Բույրը բացվում է զով, թարմ կանաչ նոտաներով և հասած սև հաղարջի հատապտուղների հյութալի, թթու շեշտադրումներով։
• Սև հաղարջ
Պայծառ, թեթևակի քաղցր, թեթևակի թթվաշ նոտա, որը բույրին հաղորդում է մրգային զգացողություն և թարմության մթնոլորտ է ստեղծում։
• Վարդագույն պղպեղ
Կծու և խաղային նոտաները՝ թեթևակի մրգային համով, բույրին մի փոքր կծվություն և թարմություն են հաղորդում՝ արթնացնելով թեթևության և ռոմանտիկայի զգացողություն։
• Կանաչ ակորդ
Թարմ, խոտաբույսային և մի քիչ խրթխրթան բույր է, որը թարմ կտրված տերևներ և առավոտյան ցող է հիշեցնում․ կոմպոզիցիային հաղորդում է բնության և մաքրության զգացողություն։
Սրտի նոտաներ
Կոմպոզիցիայի սրտում պայծառ հատապտուղները սահուն կերպով միահյուսվում են կրքոտ սպիտակ հասմիկի և շքեղ մայիսյան վարդի նուրբ ծաղկային դուետի հետ՝ փայլելով թավշյա մեղրագույն երանգներով․ կոմպոզիցիային խորություն և զգայականություն են հաղորդում։
• Վարդ
Կանացի նոտաները բույրին նրբագեղություն և ռոմանտիկա են հաղորդում՝ ստեղծելով քնքշության զգացողություն։
• Հասմիկ
Հարուստ ծաղկային բույր, որը զգայականություն է հաղորդում կոմպոզիցիային և ասոցացվում է էկզոտիկայի և շքեղության հետ։
• Պաչուլի
Այս երկրային, փայտային ու խորը երանգն ավելացնում է բույրի առեղծվածը՝ ստեղծելով երկարատև և գրավիչ զգացողություն։
• Տուբերոզա
Հարուստ և քաղցր ծաղկային բույր՝ ինտենսիվ և գայթակղիչ բնույթով, որը կիրք և պայծառություն է հաղորդում կոմպոզիցիային։
Շլեյֆային նոտաներ
Բույրի շքեղ շունչը ստեղծված է արևելյան նագարմոտայից, որն իր շուրջն է խմբել փշատերև մայրու, կծու դարչինի և ծխագույն խունկի երանգները․ այս ամենին գումարվում են նաև գայթակղիչ սպիտակ մուշկն ու զգայական սաթը։
• Նագարմոտա
Ունի արևելյան բնույթ, որտեղ գերակշռում են փշատերև մայրու, կծու դարչինի և ծխագույն խունկի ակորդները։ Այս բաղադրիչն մեկ փնջում իրար է միացնում փայտային և ծաղկային երանգները՝ միաժամանակ պահպանելով կանաչ նոտաների հնչողությունը կոմպոզիցիայի սրտում և շլեյֆում։
• Մուշկ և սաթ
Մուշկը և համպարը կերպարին զգայականություն են հաղորդում, շեշտադրում են այն՝ ստիպելով տարբերվել։ Տաքանալով տաք մաշկի վրա՝ հետը միահյուսվում է: Մուշկը կանացիության սկիզբն է, սաթը՝ տղամարդկության:
Ու՞մ համար է նախատեսված:
∙ Նրբագեղությունը գնահատող կանանց համար։
∙ Ծաղկային և մրգային նոտաների սիրահարների համար։
∙ Ռոմանտիկ հանդիպումների և երեկոյան միջոցառումների համար։
∙ Հատուկ առիթների համար, երբ պետք է փայլել։
∙ Կանանց համար, ովքեր ցանկանում են ընդգծել իրենց կանացիությունն ու ինքնավստահությունը։
Յուրաքանչյուր սրվակի մեջ.
• 3–4 ժամ
Բույրի կայունություն։
• 100% բնական ալկոհոլային հիմք
Պատրաստված է Ռուսաստանում արտադրված ցորենից, գարուց և աշորայից։
• 20 մլ
Մինչև 2-3 ամիս ամենօրյա օգտագործման համար։
• 100% օրիգինալ արտադրանք
«Честный ЗНАК»-ը արտադրանքի մակնշման և հետևման ազգային համակարգ է։ Հատուկ թվային ծածկագիրը երաշխավորում է ապրանքի իսկությունն ու որակը:
Կիրառում
Հիշեք, որ բույրերն արթնանում են ձեր մարմնի ջերմությունից, ուստի դրանք պետք է քսել ոչ թե հագուստի վրա, այլ հագուստի տակ։ Օգտագործեք օծանելիքը ցնցուղից անմիջապես հետո (մաքուր, ջրի տակ տաքացած մաշկը հիանալի կերպով կլանում է բույրը) կամ ցողեք այն ձեր դիմացի օդում և մտեք բուրավետ ամպի մեջ: Օծանելիքը պահեք զով, չոր տեղում արևի ուղիղ ճառագայթներից հեռու՝ բույրի փոփոխություններից խուսափելու համար:
Ինչպես ճիշտ կիրառել բույրը.
• Մազերը
Բույրի ամրությունը երկարացնելու համար մազերին օծանելիք քսի՛ր։
Հուշում. օծանելիքը քսի՛ր խոնավ մազերին, որպեսզի հոտն ավելի լավ պահպանվի։
• Կետեր՝ ականջների հետևում
Մարմնի վրա տաք կետերն այն կետերն են, որտեղ մաշկը ամենաբարակն է, և երակները դրա մակերեսին մոտ են տեղակայված, իդեալականորեն տաքացնում և գոլորշիացնում են բույրը: Ուստի օծանելիքը քսիր նաև ականջների ետևի կետերին։
• Արմունկի ներքին մակերեսին
Ինչպես ականջների հետևի հատվածում, արմունկի ներքին մակերեսին բույրերը ավելի վառ են «հնչում»։ Մի քանի կաթիլը բավական է, որպեսզի քո սիրելի նոտաները քեզ մի քանի ժամ հիացնեն։
• Արևեւային հանգույց
Այս գոտում մարմնի ջերմաստիճանը բարձր է, իսկ օծանելիքի նոտաներն ավելի ուժեղ են արտահայտված։
• Ծնկի հետևամաս
Ոտքի թեքում՝ ծնկի տակ, բույրերը շատ ուժեղ են․ շարժման մեջ լինելով՝ տաքացնում ես մաշկդ։ Այս գոտու առանձնահատկությունն այն է, որ օդը հոսում է ներքեւից վերեւ։ Դու չես լսի քո օծանելիքի ձայնը, բայց քո շուրջը գտնվողները բույրի բարակ շլյեֆը հաստատ կզգան։