Վերադառնալ Siberian Wellness
Հմայիչ բույն իր մեջ ամփոփում է ծաղկած ցիտրուսային ծառերի նուրբ մեղեդիները: Այս սրտեր գերող բույրը թողնում է շքեղ, հրապուրիչ շլեյֆ։ Կրքոտ, դինամիկ բույր՝ լցված մոգությամբ։ Հիասքանչ է, գեղեցիկ, առեղծվածային…
Հարմար է ցանկացած տարիքի և եղանակի համար
Այս բույրի գրավիչ շլեյֆը պաշտում են բոլորը՝ աղջիկներն ու կանայք, տղաներն ու տղամարդիկ:
Հեղինակավոր պարգև
«Տարվա բույր 2005» միջազգային մրցույթի «Տարվա բեկում» անվանակարգ։
Հեղինակային բուրմունք
Ժան-Շառլ Նիելը ֆրանսիացի պարֆյումեր է, Lancôme, Jacomo, Givenchy օծանելիքային տների համար բազմաթիվ բույրեր է ստեղծել։
Օծանելիքի կատարելություն
Բույր՝ բոլոր ժամանակների համար
Թեթևակի ցիտրուսային, թեթևակի ծաղկային, թեթևակի կծու և շատ սեքսուալ՝ շնորհիվ զգայական սաթի և մուշկի: Այս անսովոր օծանելիքի գրավիչ շլեյֆը հիացնում է և գրավում։ Բոլորը սիրում են այս բույրը՝ երիտասարդ աղջիկներից մինչև հասուն կանայք, երիտասարդ տղաներից մինչև պատկառելի տարիքի տղամարդիկ:
Բույր՝ բոլոր ժամանակների համար Վաղ առավոտ, կեսօր կամ ուշ ինտիմ երեկո․ ամեն ինչ կստացվի, եթե Demon du Ciel-ի թեթև ամպը դիպչի քեզ:
Կիրք-բույր, բույր-ցանկություն․․․
Բույրի դիմանկարը
Գիշերվա քողի տակ նա փոխում է իր արտաքինը՝ ճակատագրական գեղեցկուհի, որսորդուհի, դերասանուհի, գրավում է կրքով ու անմատչելիությամբ, հմայում է ու գերում։ Սրտեր գերող այս կինը իր հետևից փողնում է աս գրավիչ բույրի շքեղ շլեյֆը։ Այն բացառիկ է և հարուստ, իր մեջ ներառում է ծաղկած նարնջի և կիտրոնի ծառերի հյութեղ մեղեդիները: Նուրբ և առեղծվածային, հմայիչ ծաղկային բույր՝ շուշանի, ցիտրուսի և իլանգ-իլանգի նոտաներով:
Ընտանիքը՝ ծաղկային-մրգային
Վերին նոտաները՝նարնջի ծառ, կիտրոնի ծառ
Սրտի նոտաները՝ իլանգ-իլանգ, շուշան
Հիմնական նոտաները՝համպար, մուշկ
• Իլանգ-իլանգ
Կանանգայի ծառի փոքրիկ, էկզոտիկ ծաղիկն ունի բացարձակապես ցնցող քաղցր, արբեցնող բույր, որը միավորում է խոլորձի, ներոլիի, հասմիկի և գարդենիայի բույրերը:
Հավանաբար, նման պարզ ծաղկի դյութիչ բույրի համար տրվել է «իլանգ-իլանգ» թագավորական անունը, որը նշանակում է «ծաղիկների ծաղիկ»։ Իլանգ-իլանգի եթերայուղը ստացվում է արշալույսին հավաքած ծաղիկներից գոլորշու թորման միջոցով: 1 կգ յուղի համար անհրաժեշտ կլինի 60 կգ դեղին ծաղիկ։ Յուղն ունի արբեցնող քաղցր բույր։ Իլանգ-իլանգի բույրով օծանելիքները միշտ գտնում են իրենց երկրպագուներին։ Ենթադրվում է, որ իլանգ-իլանգը կիրք առաջացնող աֆրոդիզիակ է։ Իսկապես, դժվար է դիմակայել դրա զգայական և գրավիչ ծաղկային բույրին:
• Շուշան
Իսկապես արքայական և հոյակապ ծաղիկ, որը սիրված է միապետների կողմից բոլոր դարերում: Իզուր չէր, որ նա ֆրանսիական թագի խորհրդանիշն էր՝ անձնավորում էր իշխանությունն ու հեղինակությունը։ Բացի այդ, շուշանը մարմնավորում է մաքրություն և նրբագեղություն:
Այս արտասովոր ծաղիկը գեղեցիկ է և շքեղ, իսկ պարֆյումերիայի մեջ այն գնահատվում է հասմիկի և վարդի հետ հավասար՝ կիսելով օծանելիքի գահը: Շուշանի նոտաները համարվում են օծանելիքի դասական բաղադրիչ: Դրանք գնահատվում են օծանելիքի այլ բաղադրիչները ամրացնելու ունակության համար։
Շուշանի նոտաներն օգտագործվում են տարբեր կոմպոզիցիաներում՝ արևելյան, ծաղկային, մրգային, շիպրե և այլն։ Կանանց բույրերում դրանք շատ ավելի տարածված են, քան տղամարդկանց: Դա պայմանավորված է նրանով, որ շուշանի բույրը քաղցր է, մեղրային ու նուրբ։ Շուշանի նոտաներով բույրն առանձնանում է հաճելի ծաղկային հնչողությամբ՝ պարուրելով զգայականության և մոգության նուրբ շղարշով։
Ու՞մ համար է նախատեսված։
– Ճակատագրական գեղեցկուհու՝ որսորդուհու և կրքով ու անմատչելիությամբ գրավող, հմայող ու հրապուրող դերասանուհու համար:
– Սիրախաղի և ռոմանտիկ ժամադրության համար:
- Նրանց համար, ովքեր ցանկանում են ընդգծել իրենց կանացիության բոլոր կողմերը:
Կիրառում
Հիշեք, որ բույրերն արթնանում են քո մարմնի ջերմությունից, ուստի դրանք պետք է քսել ոչ թե հագուստի վրա, այլ հագուստի տակ։
Օգտագործեք օծանելիքը ցնցուղից անմիջապես հետո (մաքուր, շոգեխաշած մաշկը հիանալի կերպով կլանում է բուրմունքը) կամ ցողեք այն ձեր դիմացի օդում և մտեք բուրավետ ամպի մեջ: