Վերադառնալ Siberian Wellness
Անսովոր գայթակղիչ օծանելիք է, որն ընդգծում է քո յուրահատուկ ներաշխարհի բազմաթիվ դրսևորումներ։ Բույր-տրամադրություն, բույր-զգացմունք. բավական է օծանելիքի միայն մեկ կաթիլ, և շրջապատի մարդիկ քո տիրապետության տակ են։
Բույր-փիլիսոփայություն
Եթե հավանում ես Molecule 01-ը՝ Escentric Molecules-ից, ապա Episode 01-ը հաստատ կհավանես։
Մելոկուլ Iso E Super
Ունի ֆերոմոնների ազդեցություն, որոնք բարձրացնում են բույրի սեքսուալությունն ու գրավչությունը:
Յունիսեքս
Բույրը բացվում է մարմնի ջերմությունից և կատարյալ է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար:
Բույր-բլենդեր
Բարձրացնում է մաշկին ցողած մեկ այլ բույրի հնչեղությունն ու կայունությունը:
Բույր-գայթակղություն
Episode 01
Episode 01 պարֆյումերային ջրի օրիգինալ կոնցեպտը հիմնված է կոմպոզիցիայի մեջ առկա Iso E Super բաղադրիչի օգտագործման վրա, որը բոլոր նոտաների հիմքն է։
Այս գայթակղիչ բույրը բացվում է փափուկ, փայտային-սաթե նոտաներով: Թե ինչպիսին կլինես այսօր, վաղը կամ հիմա, կախված է միայն քեզանից և Episode 01 օծանելիքից:
Մեկ մոլեկուլ՝ բույրի անհամար երանգներ
Բույրի դիմանկարը
Iso E Super-ի մեկ մոլեկուլը Episode 01 օծանելիքին յուրահատուկ հնչողություն է հաղորդում։ Սա անբռնազբոսիկության, թեթևության, անսահման խարիզմայի բույրն է։
Եթե քեզ դուր է գալիս Molecule 01՝-ը Escentric Molecules-ից, ապա Episode 01-ը հաստատ կհավանես։
Ընտանիք՝ ֆլորիենտալ թափանցիկ
Վերին նոտաներ՝ Iso E Super մոլեկուլ
Սրտի նոտաներ՝ Iso E Super մոլեկուլ
Հիմնական նոտաներ՝ Iso E Super մոլեկուլ
• Iso E Super
Iso E Super սինթետիկ մոլեկուլը ստեղծվել է 1990 թվականին։ Սա համպարի ամենահայտնի մոլեկուլներից մեկն է, որն ունի փայտային-համպարային երանգ:
Iso E Super-ն ունի զարմանալիորեն հաճելի հոտ՝ չոր փայտային-մայրու, համպարի, վետիվերի, պաչուլիի և թեթև ֆենոլային նրբերանգներով: Միևնույն ժամանակ, դրա բույրը շատ թափանցիկ է և չեզոք, ամբողջովին զուրկ բնական փայտանյութերին բնորոշ ծանրությունից։
Iso E Super-ի բույրը, թեև ոչ շատ ինտենսիվ, շատ բազմաշերտ է և գրեթե երբեք չի նյարդայնացնում․ դժվար թե գտնվի մարդ, ում համար Iso E Super-ը տհաճ կամ վանող լինի:
Հազիվ դիպչելով մաշկին՝ Iso E Super-ը բացահայտում է զգայական նոտաների բազմաձայնությունը՝ ուժեղացնելով բնական ֆերոմոնների գրգռող ազդեցությունը: Ազատություն, սեքսուալություն, ցանկություն․ այս հուզական երանգները ներդաշնակորեն լրացնում են միմյանց՝ միաձուլվելով մեկ վառ արտահայտիչ զգացողության մեջ:
Օծանելիքի նոտաները ստեղծում են տարօրինակ բազմաձայնություն՝ ծաղկելով թափանցիկ շողշողացող երանգներով, որոնք՝ համահունչ են թարմացնող փայտային ակորդների հարթ մեղեդուն։
Մաշկի վրա հայտնվելով՝ Iso E Super մոլեկուլը դառնում է կատարյալ զենք, որով դու նվաճում և գայթակղում ես քո շրջապատի բոլոր մարդկանց: Կատարյալ բույր է, մարմնավորում է քո անհատական բույրը, անդիմադրելի ու բնական սեքսուալությունը:
Ու՞մ համար է նախատեսված:
• Կանանց և տղամարդկանց համար:
• Գրասենյակի, սպորտի, ճանապարհորդության համար:
• Նրանց համար, ովքեր գնահատում են անհատականությունը:
Կիրառում
Մենք սովորաբար օծանելիքը ականջների հետևում ենք ցողում։ Մասնագետները համարում են, որ մեր մարմնի վրա կա օծանելիքը ընկալող 16 կետ։ Սրանք այսպես կոչված տաք կետեր են, որտեղ արյան անոթները մոտ են մաշկին, ուստի այս հատվածներում բույրն ավելի ուժեղ է արտահայտվում։ Այդ կետերից են քունքերը, արմունկի ծալվող հատվածը, դաստակը, կրծքավանդակի կենտրոնը, ծնկների հետևամասը և կոճերի հատվածները: Շատ ակտիվ կետեր կան պարանոցի վրա (ականջից ութ սանտիմետր ներքև):
Մաքուր մազերը հիանալիորեն կլանում են բույրը։ Կարելի է սիրելիր բույրը ցողել սանրին ու մազերը սանրել։ Պարֆյումերային ջուրը հատկապես լավ է մնում մազերի վրա: