Վերադառնալ Siberian Wellness
Ունիվերսալ բույր, որը քեզ կընկղմի վեհաշուք անտառային բնապատկերի մեջ՝ լի թարմությամբ և կախարդանքով։ Փայտային և ցիտրուսային նոտաների համադրությունը ստեղծում է բնական ներդաշնակության և նրբագեղության մթնոլորտ։ Այս բույրը իդեալական ընտրություն է նրանց համար, ովքեր գնահատում են նրբագեղությունը, դիմացկունությունը և անհատականության արտացոլումը։
Ներդաշնակության և նրբագեղության մարմնացում
Մանդարինի և զաֆրանի կենսունակությունն ու փայլը, մանուշակի և օսմանտուսի փոշենման կառուցվածքն ու մեղմությունը, սրան գումարած անմոռուկի աբսոլյուտի և փայտի հանքայնությունը։
Բույր-փիլիսոփայություն
Եթե ձեզ դուր է գալիս Ganymede by Marc-Antoine Barrois-ը, Episode 25 բույրը հաստատ կհավանեք։
Բնական հիմք
Արդյունաբերության ամենահին ձեռնարկություններից մեկի՝ ցորենի հացահատիկից պատրաստված ալկոհոլային հիմք:
GMP որակի նշան
Հարավարևելյան Ասիայի երկրների առաջատար սերտիֆիկացման մարմնի երաշխիք ունի, Միջազգային IAF, APAC, IAAC, ILAC հավատարմագրման անդամ է։
Արթնացրեք ձեր ներքին մագնիսականությունը
Փայտային, կծու
Վերին նոտաները՝ մանդարին, զաֆրան, մանուշակի տերև
Միջին նոտաները՝հանքային նոտաներ, անմոռուկ, օսմանթուս
Հիմնական նոտաներ՝ կարամել, ակիգալավուդ
Բացահայտեք «Episode25»-ը՝ բույր, որը ձեզ անտառային, ուտոպիական լանդշաֆտի մեջ կտեղափոխի․ վայր, որը լի է թարմությամբ ու բնության կախարդանքով։
Առաջին շնչից արթնանում է մանդարինի թարմությունն ու էներգիան՝ ուղեկցվելով զաֆրանի բույրի նրբերանգներով և մանուշակի տերևներով, որոնք բնական ներդաշնակության մթնոլորտ են ստեղծում։
Բույրի սրտում բացահայտվում են հանքային նոտաներ․ բույրն ասես արկածախնդրության կոչ լինի։ Դրանք ընդգծվում են անմահության նուրբ ակորդներով և օսմանտուսի քնքշությամբ, ինչը կոմպոզիցիային ներդաշնակություն և եզակի հմայք է հաղորդում։
Շլեյֆը բացահայտում է քաղցր կարամելի նոտան՝ պարուրելով հարմարավետությամբ և ջերմությամբ, մինչդեռ ակիգալափուդը լրացնում է վերջնական շտրիխը՝ ստեղծելով փափուկ փայտային թարմություն։
Episode 25-ը պարզապես բույր չէ, այն ճանապարհորդություն է դեպի բնության աշխարհ, որտեղ յուրաքանչյուր շունչ լցնում է ձեզ էներգիայով և ոգեշնչմամբ՝ իր ետևից անմոռանալի հետք թողնելով։
Ամենապայծառ նոտաները, որոնք ստեղծում են ամբողջական ու եզակի հնչողություն
Սկզբնական նոտաներ
• Մանդարինը ձեզ կտեղափոխի տոնակատարության և զվարճանքի մթնոլորտ: Մանդարինի նոտաները օծանելիքի կոմպոզիցիաներին տալիս են ջերմություն, լավատեսություն, անսահման էներգիա և յուրահատուկ կոլորիտ:
• Զաֆրանը սուր, փայտային-քաղցր բույր է՝ սանտալենու նրբերանգներով։
• Մանուշակի թերթիկըունի յուրահատուկ թարմ հնչողություն, որում կարելի է նկատել վարունգի և թարմ կտրված խոտի եթերային նրբերանգները։
Սրտի նոտաներ
• Հանքային նոտաները ունեն շատ թեթև, խաղային և նուրբ բնույթ, որոնք թարմ, էներգետիկ և նույնիսկ սառը մի բանի հետ են ասոցացվում։
• Անմոռոկը կամ արտեմիսիանօծանելիքի մեջ ավելացնում է խոտաբույսային թարմության նոտաներ՝ թեթև ծաղկային նրբերանգներով։ Կանաչ, խոտաբույսային և թեթևակի դառը բույր՝ մարգագետնային խոտերի և տերևների նրբերանգներով։
• Օսմանտուսն իր մեջ է մեկտողում է մի քանի երանգներ՝ մրգային, կաշվե և ծաղկային։ Դրա բարդ և նուրբ բույրը սերուցքով պատված ծիրան է հիշեցնում։
Շլեյֆային նոտաներ
• Կարամելն ունի բազմազան արոմատիկ երանգներ՝ քսուքային բրյուլեի կարամելային դառը-ծխային բույրից մինչև հիրիկի նուրբ քսուքային-վանիլային բույրը։
• Ակիգալավուդ․ նոր խոսք օծանելիքագործության մեջ։ Նյութը պաչուլիի յուղի մասնատված նոտա է, որի շնորհիվ կարելի է բույրին անսովոր տաք փայտային-կծու ու թարմ երանգ երանգ հաղորդել։
Ոգեշնչումը և անթերի բաղադրիչները Floressence օծանելիք արտադրող ընկերության կոմպոզիցիաների կենտրոնական թեման են։ Ընկերությունը ստեղծվել է 1986 թվականին Գրասում՝ օծանելիքի համաշխարհային մայրաքաղաքում։ 2018 թվականին Floressence-ը ձեռք բերեցին մի քանի օծանելիքի սիրահարներ և գիտակներ։ Այսօր Քրիստիան Դյուսոլիեն և Լուի Լեկուրը միասին հիսուն հոգուց բաղկացած թիմ են ղեկավարում։
Ու՞մ համար է նախատեսված:
• Նրանց համար, ովքեր գնահատում են բնական ներդաշնակությունն ու անտառային լանդշաֆտի հմայքը։
• Զուսպ շքեղության և բնական նրբերանգների սիրահարների համար․ եզակի հավասարակշռություն՝ փայտային և հանքային ակորդների միջև։
• Արկածներ և հետազոտություններ սիրողների համար. օծանելիքը անտառային զբոսանքների և ոգեշնչող ճանապարհորդությունների մարմնացումն է։
• Նրանց համար, ովքեր փնտրում են ունիվերսալ բույր, որը հարմար կլինի ինչպես առօրյա օգտագործման, այնպես էլ հատուկ առիթների համար։
Յուրաքանչյուր սրվակի մեջ.
• Մինչև 6-8 ժամ
օծանելիքի կայունությունը
• 100% բնական ալկոհոլային հիմք
Ռուսաստանի շրջաններից բերված ցորենից, գարուց, աշորայից։
• 55 մլ
Ենթադրվում է մինչև 3-5 ամիս ամենօրյա օգտագործում:
• 100% օրիգինալ արտադրանք
«Честный ЗНАК»-ը արտադրանքի մակնշման և հետևման ազգային համակարգ է։ Հատուկ թվային ծածկագիրը երաշխավորում է ապրանքի իսկությունն ու որակը:
Չի փորձարկվում կենդանիների վրա:
Կիրառում
Հիշեք, որ բույրերն արթնանում են ձեր մարմնի ջերմությունից, ուստի դրանք պետք է քսել ոչ թե հագուստի վրա, այլ հագուստի տակ։ Օգտագործեք օծանելիքը ցնցուղից անմիջապես հետո (մաքուր, ջրի տակ տաքացած մաշկը հիանալի կերպով կլանում է բույրը) կամ ցողեք այն ձեր դիմացի օդում և մտեք բուրավետ ամպի մեջ: Օծանելիքը պահեք զով, չոր տեղում արևի ուղիղ ճառագայթներից հեռու՝ բույրի փոփոխություններից խուսափելու համար: