Վերադառնալ Siberian Wellness
Սուզվեք պայծառ երազանքների և ազատության աշխարհ՝ Episode 26-ի բույրի շնորհիվ: Ամենահայտնի նոտաներն են գիհը, սոճին, բերգամոտը, կիտրոնը, ճանդանի փայտը, վանիլինը:
Տղամարդկանց և կանանց համար
Օծանելիքի բնավորությունը դուր կգա էկլեկտիզմի և բնական բույրերի սիրահարներին:
Բույր-փիլիսոփայություն
Եթե ձեզ դուր է գալիս Gypsy Water Byredo-ն, ապա Episode 26 բույրը հաստատ կհավանեք:
Բնական հիմք
Արդյունաբերության ամենահին ձեռնարկություններից մեկի՝ ցորենի հացահատիկից պատրաստված ալկոհոլային հիմք:
GMP որակի նշան
Հարավարևելյան Ասիայի երկրների առաջատար սերտիֆիկացման մարմնի երաշխիք ունի, Միջազգային IAF, APAC, IAAC, ILAC հավատարմագրման անդամ է։
Մարմնավորե՛ք ազատության մասին ձեր պատկերացումներրը...
Խորը փայտային ակցենտ
Ընտանիքը՝ փայտային
Վերին նոտաները՝ կիտրոն, բերգամոտ, պղպեղ, գիհի հատապտուղներ
Սրտի նոտաները՝հիրիկի արմատ, սոճի
Շլեյֆային նոտաներ՝ վանիլին, ճանդան, մուշկ և սաթ, լաբդան
Սկսեք հուզիչ արկածախնդրություն՝ Episode 26 բույրի հետ միասին. ձեզ սպասում է ազատության ոգին՝ տոգորված երկրի առեղծվածային ուժով:
Ծանոթացիր բույրին... Պատվիրեք փորձանմուշը՝ 1,5 մլ ֆորմատով:
Բույրի բնույթը
Այս օծանելիքի խորը փայտային նոտաներն ու արևելյան բնավորությունը տալիս են իրական ազատության զգացողություն՝ միաձուլվելով առեղծվածի և էմանսիպացիայի հետ: Կիտրոնի և վանիլի էկլեկտիկ համադրությունը կոմպոզիցիան ակտուալ է դարձնում, իսկ վերին նոտաները ինտրիգ և դինամիկա են ավելացնում: Սրտի նոտաները բացահայտում են ծաղիկի արմատի, ծխագույն խունկի և սոճու ասեղների բնական միաձուլումը: Վերջապես՝ ճանդանի, սաթի և վանիլի նոտաները կերպարին նրբագեղություն են հաղորդում:
Վերին նոտաներ
• Բերգամոտ
Պայծառ, թարմ և թեթևակի քաղցր բույր, որը կիտրոնի և նարնջի բույր է հիշեցնում: Բույրն ունի նաև ծաղկային շեշտադրումներ, որը շնորհիվ այն ավելի բարդ է:
• Կիտրոն
Դասական ցիտրուսային բույր, որն ակնթարթորեն թարմության և ուժի ասոցիացիաներ է առաջացնում: Կիտրոնի բույրն օգտագործվում է մաքուր էներգիայի զգացում ստեղծելու համար։
• Սև պղպեղ
Միշտ ջերմության և զգայականության հետ է կապվում: Դրա բույրը կարելի է բնութագրել որպես ինտենսիվ, կծու բույր՝ մեխակի և մշկընկույզի նրբություններով:
• Գիհի հատապտուղ
Կոմպոզիցիային տալիս են ազնիվ սոճի հիշեցնող, նուրբ ու փայտային երանգ
Սրտի նոտաներ
• Հիրիկի արմատ
Ունի հստակ ծաղկային-փայտային բույր, թեթև դիմափոշային շերտ է ստեղծում:
• Սոճի
Սոճու ազնիվ և թթու բույրը ձեզ թարմության հաճելի զգացողություն կպարգևի. ձեզ կզգաք շրջապատված փշատերև անտառով, կպարուրվեք զովության հաճելի մշուշով:
Շլեյֆային նոտաներ
• Վանիլ
Զգայական է ու արբեցնող, ստեղծում է մնայուն, անչափ հաճելի շյեյֆ և հարմարավետության զգացում:
• Ճանդան
Բույրին առեղծվածային խորություն է հաղորդում։ Ջերմ և փայտային ճանդանը բացվում է քաղցր, կծու և յուղալի երանգներով:
• Մուշկ և սաթ
Մուշկը և համպարը կերպարին զգայականություն են հաղորդում, շեշտադրում են այն՝ ստիպելով տարբերվել։ Տաքանալով տաք մաշկի վրա՝ հետը միահյուսվում է: Մուշկը կանացիության սկիզբն է, սաթը՝ տղամարդկության:
• Լաբդանում
Կոմպոզիցիային հաղորդում է ջերմություն, գայթակղություն և պարուրող խեժի զգացողություն:
Eurofragance՝ օծանելիքի տուն-բուտիկ, որն արտադրում և վաճառում է բույրեր՝ ամբողջ աշխարհում:
Ընդամենը մեկ սերունդ առաջ հիմնադրված ընկերությունը իր գործունեությունը սկսել է Իսպանիայում, այժմ ունի բազմազգ թիմ և համաշխարհային ներկայություն: Eurofragance-ի հաջողությունը մեծապես պայմանավորված է դրա ձեռնարկատիրական ոգով` զուգորդված սեփական բիզնեսի փիլիսոփայությամբ:
Ու՞մ է համապատասխանում։
∙ Ազատության և նոր բացահայտումների սիրահարների համար:
∙ Կերպարի մեջ վառ մանրամասներ սիրողների համար:
∙ Նրանց համար, ովքեր սիրում են ճանապարհորդել և բացօթյա հանգիստ վայելել:
∙ Տղամարդկանց և կանանց համար, ովքեր անընդհատ շարժման մեջ են:
∙ Մարդկանց համար, որոնք բաց են արկածների և ամեն մի նորի համար:
Յուրաքանչյուր սրվակի մեջ.
• 3–4 ժամ
օծանելիքի կայունությունը
• 100% բնական ալկոհոլային հիմք
Ստացված է ցորենից, գարուց, տարեկանի հացահատիկից։
• 55 մլ լրիվ չափի արտադրանք
Ենթադրվում է 3-5 ամիս ամենօրյա օգտագործում:
• 100% օրիգինալ արտադրանք
«Честный ЗНАК»-ը արտադրանքի մակնշման և հետևման ազգային համակարգ է։ Հատուկ թվային ծածկագիրը երաշխավորում է ապրանքի իսկությունն ու որակը:
Չի փորձարկվում կենդանիների վրա:
Կիրառում
Հիշեք, որ բույրերն արթնանում են ձեր մարմնի ջերմությունից, ուստի դրանք պետք է քսել ոչ թե հագուստի վրա, այլ հագուստի տակ։ Օգտագործեք օծանելիքը ցնցուղից անմիջապես հետո (մաքուր, ջրի տակ տաքացած մաշկը հիանալի կերպով կլանում է բույրը) կամ ցողեք այն ձեր դիմացի օդում և մտեք բուրավետ ամպի մեջ: Պահեք ձեր օծանելիքը զով, չոր տեղում արևի ուղիղ ճառագայթներից հեռու՝ բույրի փոփոխություններից խուսափելու համար: