Վերադառնալ Siberian Wellness
Բույր՝ ժամանակակից կնոջ համար, որը հստակ գիտի, թե ինչ է ուզում և ուր է գնում: Այն հետաքրքրասեր է, բաց է նոր փորձառությունների համար, ինքնավստահ է, ապրում է իր կանոններով։ Բույրն ունի բնավորություն, ուժ և կանացիություն: Իմ բույրը՝ իմ կանոնները…
Պարֆյումերի ընտրությունը
Բույրը ստեղծվել է հայտնի պարֆյումեր, պարֆյումերիայի դպրոցի հիմնադիր՝ Ժաննա Գլադկովայի մասնակցությամբ։
Աննկարագրելի կերպար
Օծանելիքը իդեալական է ամենօրյա կերպարի համար. այն բերում է էկզոտիկություն և նրբագեղություն։
Բույր-տրամադրություն
Ապահովում է իր տիրոջը լինել վառ, խարիզմատիկ և գայթակղիչ լինելը։
Իմ բույրը՝ իմ պատմությունը...
Ուժեղ և անկախ
Բույրը բացվում է բերգամոտի և նարնածաղկի նոտաներով: Փայլուն թարմացնող սկիզբը գերում և ոգեշնչում է: Բույրի սիրտը հասմիկի և տուբերոզայի ծաղկային մոտիվն է: Բույրը սավառնում է նուրբ խոտափոշու նրբերանգներով, կերպարին կանացիություն և էլեգանտություն է հաղորդում։ Օծանելիքի հիմնական նոտաները սպիտակ մուշկի, մադագասկարյան վանիլի և ազնիվ մայրու համառ ու քաղցր շլեյֆ են ստեղծում։
Ընտանիքը՝ ծաղկային-մրգային
Սկզբնական նոտաներ՝ սև հաղարջ, նարնջածաղիկ, բերգամոտ
Սրտի նոտաներ՝ տուբերոզ, հասմիկ, կաթնային ակորդ, հատապտղային ակորդ
Հիմնական նոտաներ՝ մադագասկարյան վանիլ, մուշկ, ճանդան, մայրի
Քեզ նման ոչ ոք չկա։
Բույրի բնույթը
Բույրը բացվում է հյութալի բերգամոտի, տտիպ սև հաղարջի տերևների և նարնջածաղկի նուրբ շնչով: Այն կյանքի նկատմամբ հետաքրքրություն է առաջացնում, նաև նոր փորձառության ծարավ և ցանկացած կնոջ մեջ թաքնված ներքին մի ուժ։ Կաթնային նոտաներով հասմիկի և տուբերոզի զգայական ծաղկային ակորդների սիրտը սիրո երազանքն է, իսկական կանացիության օրհներգը: Ջերմ փայտա-մուշկային հիմքը խոսում է սեփական շահերը պաշտպանելու և ընտրած ճանապարհով գնալու ունակության մասին։
Այն ժամանակակից կնոջ մարմնացումն է՝ ինքնավստահ, իր կանոններով ապրող, բաց ամեն նորի համար։
Սկզբնական նոտաներ.
• Նարնջածաղիկ
Նարնջածաղիկը դառը նարնջի ձյան պես սպիտակ ծաղիկ է։ Fleur d'orange-ը ֆրանսերեն նշանակում է «նարնջի ծաղիկ»: Այն ունի դասական ծաղկային բույր, նուրբ է, զգայական ու խորը: Բույրն ինքնին քաղցր է, բայց ակնհայտորեն պարունակում է ցիտրուսային թարմ նոտա:
• Սև հաղարջ
Սև հաղարջի բույրը թանձր է, քաղցր և թթու, արտահայտիչ խոտային-փայտային երանգով․ անհնար է այն շփոթել որևէ այլ բույրի հետ: Սև հաղարջը բարդություն և խորություն է հաղորդում օծանելիքային կոմպոզիցիաներին: Համակցված այլ նոտաների հետ՝ այս հյութալի և համարձակ հատապտուղը բույրին հաղորդում է ինտրիգ, խճճվածություն և մրգային-փայտային հմայք:
• Բերգամոտ
Ցիտրուսների արքայազնը, որը ստեղծում է կախարդական թարմ ակորդ, բույրի սկզբնական նոտաները կապում է սրտի նոտաների հետ։
Սրտի նոտաներ.
• Տուբերոզ
Սպիտակ ծաղիկների ծաղկեփնջի թագուհին Դրա շուրջը ձևավորվում է պարֆյումերիայի ամենագեղեցիկ ծաղկային ակորդներից մեկը, որը շքեղ, անհասանելի կնոջ անուշաբույր ու կրքոտ կերպար է ստեղծում։ Տուբերոզի շունչը կարող է լինել վառ, բուռն, քսուքային, հոգեթով ու քնքուշ․ շատ տարբեր է:
• Հասմիկ
Հասմիկը վաղուց համարվում է սիրո և կրքի խորհրդանիշ: Դրա բույրը իսկական աֆրոդիզիակ է, որը գրավում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց:
• Կաթնային նոտաներ
Կաթնային նոտան լավ է համադրվում համեմունքների հետ՝ վանիլն ու ճանդանը դրա ազդեցության տակ սկսում են խաղալ բոլորովին այլ գույներով։ Բայց ամենահետաքրքիր համադրությունը կաթն ու ծաղիկներն են կազմում։ Այս գուրմանային նոտան ծաղկային կոմպոզիցիաներին տալիս է մի քիչ վինտաժ և վեհ բնույթ:
• Վայրի ելակ
Կաթնային նոտաների հետ համադրությամբ այն ստեղծում է ուրախության և հաճույքի զգացում։
Շլեյֆ․
• Ճանդան
Ճանդան պարունակող օծանելիքն առանձնանում է իր նուրբ և նրբաճաշակ հնչողությամբ: Սերուցքային, բնորոշ փայտային երանգով, քաղցր և մուշկի նոտաներ պարունակող ճանդանի բույրը օծանելիքին բարդություն և խորություն է հաղորդում։ Բացի այդ, ճանդանի բույրով օծանելիքները համարվում են հզոր աֆրոդիզիակ. դրանք գրգռում են երևակայությունը, օգնում են բացահայտել զգայականությունն ու ստեղծել իսկապես գրավիչ կերպար:
• Մայրի
Աշխատում է ճանդանի հետ միասին՝ փայտային ակորդին ավելացնելով տտիպ և չոր երանգներ:
• Մուշկ
Լինելով զգայական և հուզիչ՝ ուժգնացնում է կերպարի գրավչությունը: Բացի այդ, այն ապահովում է բույրի և մաշկի միասնությունը:
Ու՞մ համար է նախատեսված:
• Կանանց համար (գործում է թալիսմանի պես՝ վստահություն տալով):
• Հարմար է ճանապարհորդելու, նոր փորձառությունների ու ծանոթությունների համար։
• Ազատասեր, հետաքրքրասեր բնավորության տեր մարդկանց համար, որոնք պատրաստ են ընդարձակել իրենց հորիզոնները։
Կիրառում
Հիշեք, որ բույրերն արթնանում են ձեր մարմնի ջերմությունից, ուստի դրանք պետք է քսել ոչ թե հագուստի վրա, այլ հագուստի տակ։
Օգտագործեք օծանելիքը ցնցուղից անմիջապես հետո (մաքուր, ջրի տակ տաքացած մաշկը հիանալի կերպով կլանում է բույրը) կամ ցողեք այն ձեր դիմացի օդում և մտեք բուրավետ ամպի մեջ:
Օծանելիքը պահեք զով, չոր տեղում, արևի ուղիղ ճառագայթներից հեռու՝ բույրի փոփոխություններից խուսափելու համար: