Profile

Վերադառնալ Siberian Wellness

FLUIDES Magic, պարֆյումերային ջուր, 20 մլ - Բույրերի հավաքածու Ciel
9 200 ֏
Siberian Wellness

Արտադրման երկիր:
Ռուսաստան
Բրենդ:
Siberian Wellness
Նկարագրություն:

Այն տղամարդու և կանանց համար ստեղծված կրքոտ և դինամիկ կոմպոզիցիա է, որի հետ կյանքդ կարող է վերածվել հուզիչ արկածի։ Կրքով և կրակով լի գրավիչ բույր է. հյութալի մրգերի առատությունը ներդաշնակորեն միահյուսվում է ծաղկային նոտաներին և վերածվում մուշկի և վանիլի տաք ու զգայական հիմքի:

Պարֆյումերի ընտրությունը

Բույրը ստեղծվել է հայտնի պարֆյումեր, պարֆյումերիայի դպրոցի հիմնադիր՝ Ժաննա Գլադկովայի մասնակցությամբ։

Աննկարագրելի կերպար

Օծանելիքը ձեր շուրջը ստեղծում է գրավչության և սեքսուալության շղարշ:

Բույր-տրամադրություն

Լցնում է մագնիսական ուժով և վստահությամբ իր գրավչության հաշվին։

Յունիսեքս

Կանայք կգնահատեն ծաղիկների և մրգերի քաղցրությունը, տղամարդիկ՝ փայտա-թավշյա երանգը:

Հետաքրքիր արկածը սկսվում է... կրքի բույրով:

Պայծառ, կրքոտ և դինամիկ կոմպոզիցիան անհամար հույզեր է ծնում։ Օվկիանոսային թարմության հոսքի մեջ՝ բույրը, ինչպես էներգիայի ալիքը, քո մեջ գործելու ցանկություն կառաջացնի և պարի ռիթմին շարժվելու անհագ կիրք։ Եվ նույնիսկ երբ դրսում ձյուն է և ցուրտ, մաշկի վրա բույրի շունչը կարող է վերստեղծել հուզիչ, կրքոտ և կենսունակ իրականություն:

Ընտանիքը՝ ծաղկային-մրգային

Սկզբնական նոտաներ՝ դեղձ, մարաքույա, ազնվամորու, կանաչ հաղարջի տերևներ, թարմության ակորդ

Սրտի նոտաներ՝ հովտաշուշան, հասմիկ, հելիոտրոպ

Հիմնական նոտաներ՝ ճանդան, պաչուլի, մուշկ, վանիլին

Մինչև 6 ժամ

Բույրի կայունություն։

100% բնական սպիրտ

Սպիրտային հիմք՝ ստացված շաքարի ճակնդեղից:

Փաթեթավորման 40%-ը վերամշակելի է։

Տրամադրության գույնը՝ կարմիր։

Բույրի բնույթը

Այս վառ, հուզիչ կարմիր գույնի պես անզիջում կոմպոզիցիան ստեղծվել է գրավելու և նվաճելու, զգացմունքներ առաջացնելու և արբեցնելու համար: Մրգերի կալեիդոսկոպը սկզբում սկսվում է հյութալի էկզոտիկ մարաքույայով, կծու ազնվամորիիով և տտիպ վառ հաղարջով: Սրտում գտնվող արբեցնող հասմիկը փափկում է նուրբ հովտաշուշանի բյուրեղյա հմայքից։ Անչափ հաճելի սերույքային բույրը ճանդանի ջերմություն, պաչուլիի ծխագույն առեղծված, վանիլի քաղցր երանություն և մուշկի ու համպարի զգայական դուետով է հիշեցնում։

Սկզբնական նոտաներ

• Դեղձ

Դեղձի բույրը քաղցր է, բայց ոչ խայտաբղետ, ծաղկային նուրբ երանգներ է հիշեցնում։ Սա համեղ, գայթակղիչ բույր է՝ հաճելի մեղրով և մրգային երանգներով, երբեմն մի փոքր կանաչ ենթաերանգներ է պարունակում։ Դեղձի նոտաները զգայական քաղցրություն են հաղորդում բույրին, դարձնում այն ​​հարուստ և բազմաբնույթ, և բացի այդ՝ հիշվող:

• Մարաքույա

Ակամայից հիշեցնում է հավերժական արևի, ծովափի և արևադարձային էկզոտիկության մասին։ Մարաքույայի հյութը համարվում է աֆրոդիզիակ, որը կիրք է առաջացնում և ուժեղացնում գրավչությունը:

• Ազնվամորի

Բույրին հաղորդում է ջերմություն և ամառային տրամադրություն, ուրախություն, թեթևություն և հարստություն:

• Սև հաղարջ

Սև հաղարջի բույրը թանձր է, քաղցր և թթու, արտահայտիչ խոտային-փայտային երանգով․ անհնար է այն շփոթել որևէ այլ բույրի հետ: Սև հաղարջը բարդություն և խորություն է հաղորդում օծանելիքային կոմպոզիցիաներին: Համակցված այլ նոտաների հետ՝ այս հյութալի և համարձակ հատապտուղը բույրին հաղորդում է ինտրիգ, խճճվածություն և մրգային-փայտային հմայք:

• Թարմ նոտաներ

Նրանք տալիս են ծովային զեփյուռի էներգիա և թարմ առավոտ՝ մարմնավորելով մաքրությունը։

Սրտի նոտաներ

• Հովտաշուշան

Գարնան արքան՝ մաքուր, թեթև, թափանցիկ-օդային, հուզիչ և քնքուշ։

• Հասմիկ

Հասմիկը վաղուց համարվում է սիրո և կրքի խորհրդանիշ: Դրա բույրը իսկական աֆրոդիզիակ է, որը գրավում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց:

• Հելիոտրոպ

Հելիոտրոպի բույրը կարելի է բնութագրել որպես ծաղկային-բալզամային, ունի կծու մեխակի թեթև նրբերանգներ և կաթնային-նուշային շեշտադրումներ։ Օծանելիքի մեջ հելիոտրոպը հիանալի կերպով զուգորդվում է այլ ծաղկային նոտաների հետ, ինչպես նաև հիանալի կերպով ներդաշնակվում է մուշկի, փայտի, սաթի, պաչուլիի նրբությունների հետ: Հելիոտրոպ պարունակող այս բույրը բնութագրվում է ջերմ, թավշյա նոտայով, որը հաճախ գայթակղիչ գուրմանային-արևելյան շեշտադրումներ է ունենում:

Շլեյֆ

• Ճանդան

Ճանդան պարունակող օծանելիքն առանձնանում է իր նուրբ և նրբաճաշակ հնչողությամբ: Սերուցքային, բնորոշ փայտային երանգով, քաղցր և մուշկի նոտաներ պարունակող ճանդանի բույրը օծանելիքին բարդություն և խորություն է հաղորդում։ Բացի այդ, ճանդանի բույրով օծանելիքները համարվում են հզոր աֆրոդիզիակ. դրանք գրգռում են երևակայությունը, օգնում են բացահայտել զգայականությունն ու ստեղծել իսկապես գրավիչ կերպար:

• Պաչուլի

Պաչուլիի ծխագույն, խեժային բույրը գործում է աֆրոդիզիակի պես: Ավելին, կանայք հավասարապես սիրում են այս բույրը թե՛ իրենց, թե՛ իրենց տղամարդու վրա։ Առաջին դեպքում նրանք ձեռք են բերում հանգստություն և վստահություն սեփական սեքսուալության նկատմամբ, երկրորդում՝ կանանց մոտ արթնանում է «ընտանի կատուն», որը ձգտում է քսվել սիրելիի ուսին։ Այստեղ առանձնահատուկ դեր է խաղում բույրի ինտենսիվությունը՝ արժե նրան ավելի շատ կամք տալ, իսկ կրքի փոթորիկը կամբողջացնի քեզ։

• Վանիլ

Ջերմ, օդային ամպի նման ու խոլորձի թեթև երանգով:

• Մուշկ և համպար

Սրանք կերպարին զգայականություն են հաղորդում, շեշտադրում են այն՝ ստիպելով տարբերվել։ Տաք մաշկի վրա ջերմանալով՝ դրանք ապահովում են բույրի միասնությունը․ մուշկը կանացի բույր է համարվում, իսկ համպարը՝ տղամարդու։

Ու՞մ համար է նախատեսված:

• Հարմար է ցանկացած տարիքի տղամարդկանց և կանանց համար։

• Ռոմանտիկ և ընկերական հանդիպումների համար։

• Երեկոյան զբոսանքների և ցանկացած իրավիճակի համար, երբ քեզ անհրաժեշտ է վստահ լինել սեփական անդիմադրելիության մեջ։

Կիրառում

Հիշեք, որ բույրերն արթնանում են ձեր մարմնի ջերմությունից, ուստի դրանք պետք է քսել ոչ թե հագուստի վրա, այլ հագուստի տակ։

Օգտագործեք օծանելիքը ցնցուղից անմիջապես հետո (մաքուր, ջրի տակ տաքացած մաշկը հիանալի կերպով կլանում է բույրը) կամ ցողեք այն ձեր դիմացի օդում և մտեք բուրավետ ամպի մեջ:

Օծանելիքը պահեք զով, չոր տեղում, արևի ուղիղ ճառագայթներից հեռու՝ բույրի փոփոխություններից խուսափելու համար:

Կոդ:
SW424202
*Required
Նկարագրություն

Նմանատիպ ապրանքներ

NEW
Յունիսեքս օծանելիք Clive & Keira Russia I 30մլ

Flower Factory

NEW
Յունիսեքս օծանելիք Clive & Keira Symphony 30մլ

Յունիսեքս օծանելիք Clive & Keira Moskow II 30մլ

Կանացի օծանելիք Clive & Keira SII 30մլ

Կանացի օծանելիք Clive & Keira SII 30մլ

Flower Factory

NEW
Կանացի օծանելիք Classy Chic Girl 90մլ

Կանացի օծանելիք Classy Chic Girl 90մլ

Flower Factory

NEW
Կանացի օծանելիք Flora by Flora 100մլ

Կանացի օծանելիք Flora by Flora 100մլ

Flower Factory

NEW
Կանացի օծանելիք Venus de Milo 100մլ

Կանացի օծանելիք Venus de Milo 100մլ

Flower Factory

NEW
Կանացի օծանելիք Rose Seduction Secret 100մլ

Կանացի օծանելիք Barakkat Rouge 540 100մլ

Կանացի օծանելիք Scandant 100մլ

Կանացի օծանելիք Scandant 100մլ

Flower Factory

NEW
Կանացի օծանելիք Eclat 100մլ

Կանացի օծանելիք Eclat 100մլ

Flower Factory

NEW
Կանացի օծանելիք Change de Canal 100մլ

Կանացի օծանելիք Change de Canal 100մլ

Flower Factory

Lanv Eda White Tea W edp 100ml

Lanv Eda White Tea W edp 100ml

Մերի Պարֆյում

Lanv Eda White Tea W edp 50ml

Lanv Eda White Tea W edp 50ml

Մերի Պարֆյում

Roch Audace Le Parfum 40ml

Roch Audace Le Parfum 40ml

Մերի Պարֆյում