Վերադառնալ Siberian Wellness
Քնքշություն և գարուն՝ մեկ սրվակում։ Թափանցիկ, մաքուր, խոնավ բույր՝ թարմ հավաքված գարնանային ծաղիկներից՝ ռոմանտիկ ու փխրուն աղջկա համար: Իդեալական է, երբ ռոմանտիկության, քնքշություն, անհոգության կարիք ունես, իսկ սրտումդ գարուն է։
Պարֆյումերի ընտրությունը
Բույրը ստեղծվել է հայտնի պարֆյումեր, պարֆյումերիայի դպրոցի հիմնադիր՝ Ժաննա Գլադկովայի մասնակցությամբ։
Աննկարագրելի կերպար
Օծանելիքը ստեղծում է մաքրության, նրբագեղության և արիստոկրատիայի պայծառ աուրա:
Բույր-տրամադրություն
Տալիս է քնքշություն և թեթևություն՝ պարուրելով ռոմանտիկայով և անհոգությամբ։
Քո կանացիության կատարյալ ուղեկիցը
Ստեղծագործելու տրամադրություն․․․
Փափկությունը, քնքշությունը և նրբությունը այս բույրի հիմնական տրամադրություններն են: Ձյան պես ճերմակ հովտաշուշանի և նուրբ, թեթևակի փոշոտ ֆրեզիայի համադրությունը միահյուսվում են զգայական հասմիկի հետ և կնոջ շուրջ ռոմանտիկայի աուրա են ստեղծում: Սա նման է ծաղիկների պարի, որն ուղեկցվում է մայրու և վետիվերի նուրբ նոտաներով: Բույրը նման է շշուկի, որ պատմում է իր տիրոջ բացարձակ կանացիության մասին:
Ընտանիքը՝ ծաղկային
Սկզբնական նոտաներ՝ ցիտրուսներ, կանաչ նոտաներ, ցիկլամեն
Սրտի նոտաներ՝ հովտաշուշան, ֆրեզիա, հասմիկ
Շլեյֆային նոտաներ՝ վետիվեր, մայրի, մուշկ
Մինչև 6 ժամ
Բույրի կայունություն։
100% բնական սպիրտ
Սպիրտային հիմք՝ ստացված շաքարի ճակնդեղից:
Փաթեթավորման 40%-ը վերամշակելի է։
Ծաղիկների նուրբ պարը․․․
Բույրի բնույթը
Կոմպոզիցիան բացվում է կանաչի նրբությամբ և թարմ նոտաներով, ցիկլամենի բազմակողմանիությամբ և հյութալի ցիտրուսների պայծառությամբ: Նուրբ և նազելի հովտաշուշանը խբում է հենց սրտում՝ աստիճանաբար բացվելով սպիտակ ֆրեզիայի և զգայական հասմիկի ֆոնի վրա: Իր հիմքում բույրը համատեղում է վետիվերի ծխագույն քաղցրությունը, մուշկի քնքշությունն ու մայրու ջերմ հնչողությունը: Շատ կանացի բույր է, ոգեշնչում և ուրախացնում է, ինչպես երկար սպասված գարնան գալուստը:
Սկզբնական նոտաներ
• Ցիտրուսներ
Դրանք ստեղծում են արևային հոսքեր, մեծացնում են ուրախության էներգիան և աշխատանքի մեջ ներառում հոտառությունը։
• Կանաչեղեն
Օծանելիքի կանաչ նոտաները հիշեցնում են ամառային զով օրերի անտառի, ծաղկած մարգագետնի և այգու թարմ գարնանային կանաչի հոտի մասին։ Նման նոտաները նպաստում են ուժի աճին և թարմացնում են միտքը:
• Ցիկլամեն
Ցիկլամենի բույրը բարդ է և բազմաբնույթ Առաջին վայրկյաններից այն հովտաշուշանի, ապա դողդոջուն վարդի բույր է հիշեցնում։ Ուժեղ և համառ, բայց միևնույն ժամանակ նուրբ և ռոմանտիկ ցիկլամենի բույրը կարող է զարդարել ցանկացած ծաղկային օծանելիք։ Ցիկլամենի նոտաներով օծանելիքները հուզիչ և գրավիչ բույր ունեն։
Սրտի նոտաներ
• Հովտաշուշան
Գարնան արքան՝ մաքուր, թեթև, թափանցիկ, հուզիչ և քնքուշ, լեյտմոտիվի խաղ է ծնում։
• Ֆրեզիա
Թարմության և մաքրության բույրը Դրա ձայնը կակաչների և գարնան առաջին ծաղիկների բույրն է հիշեցնում՝ նուրբ, մաքուր, թափանցիկ:
• Սպիտակաթույր հասմիկ
Նուրբ և գրավիչ, զգայական և խարիզմատիկ. հասմիկի բույրը կարող է տարբեր լինել: Օծանելիքի մեջ հասմիկի նոտայի հնչեղությունը մեծապես տարբերվում է՝ կախված շրջակա միջավայրից: Օծանելիքագործության մեջ հասմիկի նուրբ բույրը օծանելիքին տալիս է կծու խտություն և հանդես է գալիս որպես հզոր աֆրոդիզիակ, որն ունակ է գրավելու իր զարմանալի քնքշությամբ:
Շլեյֆ
• Վետիվեր
Փայտային-թավշյա, թթու ծխագույն երանգներով՝ այն կառուցում է ծաղկային ակորդ, տալիս է էներգիա, խորություն և հնչողության տևողություն:
• Մայրի
Ունի տաք և փափուկ բույր, որն ունակ է հանգստացնելու և սթրեսը թեթևացնելու։ Դրանում զգացվում են փայտային, մուշկի և կամֆորայի նրբերանգները։ Օծանելիքին հաղորդում է զգայական ջերմություն և երկարացնում է դրա տևողությունը։
• Մուշկ
Այն զգայականություն է հաղորդում անուշաբույր կերպարին՝ ուժգնացնելով և զարդարելով այն։ Տաքանալով տաք մաշկի վրա՝ միահյուսվում է դրա հետ։
Ու՞մ համար է նախատեսված:
• Կանանց համար:
• Ծաղիկներ և գարուն սիրող ռոմանտիկ բնավորության տեր մարդկանց համար։
• Կերպարին փխրունություն, առեղծվածայնություն և պայծառություն հաղորդելու համար։
• Նրանց համար, ովքեր նախընտրում են կրել թարմ ծաղկային բույրեր, որոնք ժամանակի ընթացքում ավելի խորն ու բարդ են դառնում:
• Նրանց համար, ովքեր ցանկանում են տաք սեզոնին իրենց շուրջ ուրախություն ստեղծել և այն նվիրել մարդկանց։
• Երբ ուզում ես ռոմանտիկա, թեթեւություն ու միամտություն։
Կիրառում
Հիշեք, որ բույրերն արթնանում են ձեր մարմնի ջերմությունից, ուստի դրանք պետք է քսել ոչ թե հագուստի վրա, այլ հագուստի տակ։
Օգտագործեք օծանելիքը ցնցուղից անմիջապես հետո (մաքուր, ջրի տակ տաքացած մաշկը հիանալի կերպով կլանում է բույրը) կամ ցողեք այն ձեր դիմացի օդում և մտեք բուրավետ ամպի մեջ:
Օծանելիքը պահեք զով, չոր տեղում, արևի ուղիղ ճառագայթներից հեռու՝ բույրի փոփոխություններից խուսափելու համար: