Back to Էդիթ Պրինտ
1946 թվականին լույս տեսած «Հովիտը» վեպը հանրահայտ խուզարկուի՝ Էրքյուլ Պուարոյի մասնակցությամբ ստեղծագործություններից մեկն է: Հետաքրքրական է, որ Ագաթա Քրիստին դժգոհ էր այս գործում բելգիացու ներկայությունից՝ հետագայում իր ինքնակենսագրականում նշելով, որ փչացրել է վեպը Պուարոյի մուտքով:
Էնգքաթելներին պատկանող «Հովիտ» կալվածքի բնակիչների և հյուրերի շաբաթավերջի ժամանցը խաթարվում է սպանութամբ, իսկ Էրքյուլ Պուարոն հանցանքի վայր է ժամանում մահացու կրակոցից րոպեներ անց...
Դետեկտիվի թագուհու՝ Ագաթա Քրիստիի՝ գրքին գամող առեղծվածային պատմությունները տասնամյակներ շարունակ «հանգիստ չեն տվել» միլիոնավոր ընթերցողների: Նրա գրքերը տպագրվել են ավելի քան 2 միլիարդ օրինակով, թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնի և Ուիլյամ Շեքսպիրի հրատարակություններից: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված գրքերի հեղինակ:
Համաշխարհային գրականության ամենախորհրդավոր դետեկտիվ պատմություններն ու կերպարները կերտած բրիտանացի գրողն իր ժանրում նմանը չունեցող ժառանգություն է թողել աշխարհին: