Վերադառնալ Էդիթ Պրինտ
Ուելսի գիտաֆանտաստիկ այս վեպն առաջին անգամ առանձին գրքով հրատարակվել է 1898թ.: «Աշխարհների պաատերազմը» նկարագրում է այլմոլորակայինների (մարսեցիների) ներխուժումը Երկիր և գրականության մեջ նման հակամարտության առաջին նկարագրություններից է:
Վեպի իրադարձությունները, որոնք առաջին դեմքով նկարագրված են անանուն ականատես հերոսի կողմից, տեղի են ունենում հարավային Անգլիայում, այդ թվում՝ Ուոքինգ քաղաքի շրջակայքում, և Լոնդոնում, որտեղ ապրում և աշխատում էր ինքը՝ Ուելսը: Գիրքը գիտաֆանտաստիկ դասական ստեղծագործություն է և իր ազդեցությունն է թողել այդ ժանրի զարգացման վրա: Քննադատները վեպը բնորոշել են որպես էվոլյուցիոն ուսմունքի, բրիտանական իմպերիալիզմի և վիկտորիանական դարաշրջանի վախերի, նախապաշարմունքների և կարծրատիպերի մեկնաբանություն և համարել «գիտական վեպ»: