Խնդրում ենք ընտրել հասցե

Profile

Վերադառնալ Էդիթ Պրինտ

Հայկական տարազ / Պատկերազարդ ալբոմ
9 900 ֏
Էդիթ Պրինտ
Հայկական տարազ / Պատկերազարդ ալբոմ
NEW
Հայկական տարազ / Պատկերազարդ ալբոմ
9 900 ֏
Էդիթ Պրինտ
Բրենդ:
ԷԴԻԹ ՊՐԻՆՏ
Արտադրման երկիր:
Armenia
Նկարագրություն:
Նկարիչ Գևորգ Բրուտյանի ստեղծած հայկական տարազի պատկերազարդ ալբոմը (1942–1952 թթ.) իր տեսակի մեջ առաջին աշխատությունն է, որը, սակայն հայ ընթերցողին հասանելի դարձավ միայն 2022 թվականին՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության շնորհիվ։ 

Ալբոմում ներկայացված են Տիգրան Մեծի ժամանակներից մինչև 20-րդ դարի կեսերը գործածված հայկական տարազները՝ ըստ տարբեր գավառների և խավերի։

Ալբոմն ստեղծելիս Գ. Բրուտյանն օգտվել է հնագիտական, մանրանկարչական, պատմագրական և այլ գիտական աղբյուրներից, քանդակապատկերներից, թանգարանային նմուշներից ու գեղանկարչական ստեղծագործություններից։ 

Ժողովածուի առաջին բաժնում ընդգրկված են պատմական տարազները` ժամանակագրական կարգով, երկրորդ բաժնում զետեղված են ազգագրական բնույթի տարազները, իսկ երրորդ բաժնում տեղ են գտել տարբեր երկրներում բարձր դիրքի հասած հայ պետական, ռազմական գործիչների, պաշտոնյաների, վաճառականների հագուստները, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների ծիսական հանդերձանքը։

Կոդ:
EP-1024
*Required
​
Նկարագրություն

Ապրանքի մանրամասներ
Հեղինակ:
Գևորգ Բրուտյան
Տպագրություն:
Գունավոր
Հրատարակության տարեթիվ:
2022
Չափսեր:
21 x 28 սմ
Լեզու:
Հայերեն, անգլերեն
Շապիկ:
Կոշտ կազմ
Էջեր:
120
Կազմող:
Գնել Բրուտյան

Նմանատիպ ապրանքներ

NEW
Նշան Աբասյան / Ճշգրիտ հայերեն: Գրագետ խոսքի ուղեցույց

Նշան Աբասյան / Ճշգրիտ հայերեն: Գրագետ խոսքի ուղեցույց

Էդիթ Պրինտ

NEW
Անգլերեն դասականներ / Օ. Հենրի. Ընտիր պատմվածքներ

Արցախյան հրաշապատումներ / Մաս Ա (Արցախի թեմի մատենաշար)

Learning Armenian Headstart. Սովորում ենք գրել, կարդալ, խոսել ՀԱՅԵՐԵՆ (մեթոդական ձեռնարկ այլալեզու ո

Հայ ժողովրդական հեքիաթներ: հատոր 1 (անգլերեն)

Insights into World Politics / Համաշխարհային քաղաքականություն / գիրք 1

ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԵՐԿԻՐ ՍՐԲԱՎԱՅՐ

ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԵՐԿԻՐ ՍՐԲԱՎԱՅՐ

Էդիթ Պրինտ

NEW
Ինքնություն / Եզնիկ Կողբացի / Եղծ աղանդոց

Python: Ծրագրավորում 0-ից

Python: Ծրագրավորում 0-ից

Էդիթ Պրինտ

NEW
Արցախ. Վտանգված ժառանգություն / Գիրք Ա

Արցախ. Վտանգված ժառանգություն / Գիրք Ա

Էդիթ Պրինտ