Profile

Վերադառնալ Էդիթ Պրինտ

Ժորժ Սիմենոն / Կոմիսար Մեգրե / Մեգրեի արձակուրդը
3 300 ֏
Էդիթ Պրինտ

Բրենդ:
ԷԴԻԹ ՊՐԻՆՏ
Արտադրման երկիր:
Armenia
Նկարագրություն:

Նույնիսկ ծովափին հանգստանալիս Մեգրեն, միևնույն է, շարունակում է ոստիկան լինել, որի աչքից չեն վրիպում անգամ ամենաչնչին մանրուքները։ Թվում է, թե պետք է հանգստանալ, գինի խմել, երկար քնել, փողոցներում թափառել, բայց... Մի պատահական հայացք, խառնամիտ երկտող, հպանցիկ մի բառ... և ամեն ինչ տակնուվրա է լինում։ 

Մեգրեի արձակուրդն առաջին իսկ օրից խաթարվում է կնոջ հիվանդությամբ, և պարզվում է, որ դա ոչ թե սովորական թունավորում է, այլ կույրաղիքի բորբոքում։ Տեղի հիվանդանոցում անսովոր մթնոլորտ է. միանձնուհիները ծառայում են որպես գթության քույրեր, և ամեն ինչ կարծես թե հիանալի է. «սիրելի հիվանդները» ապաքինվում են, բայց, ցավոք, ոչ բոլորը։ 

Միանձնուհի բուժքույրը գրություն է խցկում Մեգրեի գրպանը, որում գրված էր. «Ի սեր Աստծո, գթացե՛ք, պահանջե՛ք հանդիպել 15-րդ սենյակի հիվանդի հետ»։ Սակայն հաջորդ օրը Էլեն Գոդրոն՝ 15-րդ սենյակի երիտասարդ աղջիկը, մահանում է գանգի կոտրվածքից։ Այս մահը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը, և ամեն ինչ կմնար գաղտնիության քողի տակ, եթե չլիներ Մեգրեի համառությունը...

Բելգիացի գրող, հոգեբանական դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչ Ժորժ Սիմենոնը 20-րդ դարի ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկն է: Նա 43 տարում հրատարակել է 425 գիրք, որոնցից 200-ը՝ 16 կեղծանուններով, 220-ը՝ իրական ստորագրությամբ: Սիմենոնը ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին 75 վեպ և 28 կարճ պատմվածք է հեղինակել: Թարգմանությունների քանակով գրողն աշխարհում 19-րդ տեղում է. նրա ստեղծագործությունները հրատարակվել են 55 լեզուներով 39 երկրներում:

Կոդ:
EP-1252
*Required
Նկարագրություն

Ապրանքի մանրամասներ
Լեզու:
Հայերեն
Հեղինակ:
Ժորժ Սիմենոն
Տպագրություն:
Սև-սպիտակ
Չափսեր:
14.5 x 20 սմ
Թարգմանիչ:
Նվարդ Վարդանյան
Հրատարակության տարեթիվ:
2025
Շապիկ:
Փափուկ կազմ
Դիզայնը:
Արաբո Սարգսյան
Էջեր:
184

Նմանատիպ ապրանքներ

«Ֆանտաստիկ» մատենաշար / Հերբերտ Ուելս / Աշխարհների պատերազմը

«Ֆանտաստիկ» մատենաշար / Հերբերտ Ուելս / Աշխարհների պատերազմը

Էդիթ Պրինտ

Թեոդոր Դրայզեր / Հանճարը. hատոր 1

Թեոդոր Դրայզեր / Հանճարը. hատոր 1

Էդիթ Պրինտ

«Ֆանտաստիկ» մատենաշար / Հերբերտ Ուելս / Անտեսանելի մարդը

Ծովահենի գրադարան / Ժյուլ Վեռն / Նավապետ Գրանտի որդիները

Նշան Աբասյան / Ճշգրիտ հայերեն: Գրագետ խոսքի ուղեցույց

Հենրիկ Սենկևիչ / Յո՞ երթաս. վեպ Ներոնի ժամանակից