Խնդրում ենք ընտրել հասցե

Profile

Վերադառնալ Էդիթ Պրինտ

Ինքնություն / Մովսես Խորենացի / Հայոց պատմություն
4 300 ֏
Էդիթ Պրինտ

NEW

Բրենդ:
ԷԴԻԹ ՊՐԻՆՏ
Արտադրման երկիր:
Armenia
Ենթաբաժին:
Նկարագրություն:
Պատմահայր Մովսես Խորենացին համաշխարհային պատմագրության հռչակավոր դեմքերից է: Նրա մատյանն ընդգրկում է մեր ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև իր ապրած շրջանը՝ 5-րդ դարը: Երկը պարունակում է նաև հարուստ նյութ հայ հին մշակույթի, հատկապես՝ հնագույն ժողովրդական բանահյուսության, ինչպես և հարևան երկրների ու ժողովուրդների պատմության ու մշակույթի վերաբերյալ:«Պատմություն Հայոց» աշխատությունը բաղկացած է 3 գրքից: Առաջինում հեղինակն անդրադարձել է հայ ժողովրդի ծննդաբանությանը, մանրամասնորեն քննության առել հայոց անվանադիր նախնի Հայկ Նահապետի ու նրա սերունդների (Արամ, Արամանյակ, Արա և ուրիշներ) գործունեությունը: Երկրորդը նվիրված է Արշակունյաց արքայատոհմի պատմությանը և ավարտվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրադարձությունների նկարագրությամբ: Երրորդում շարադրված է Տրդատ Գ Մեծի հաջորդների, Պարսկաստանի ու Հռոմի միջև Հայաստանի առաջին բաժանման (387թ.), Արշակունյաց թագավորության անկման (428թ.) պատմությունը:

Խորենացին օգտագործել է օտար ու հայկական (այդ թվում՝ նախամաշտոցյան) մատենագրական, վավերագրական, բանավոր, նյութական և այլ սկբնաղբյուրներ: Մատենագրական օտար սկզբնաղբյուրներից հիշատակվում են Աստվածաշունչը, Հոմերոսի, Հերոդոտոսի, Մանեթոնի, Հովսեպոս Փլավիոսի, Եվսեբիոս Կեսարացու և ուրիշների երկեր: Նախամաշտոցյան սկբնաղբյուներից են Մար Աբաս Կատինայի (մ. թ. ա. II դար) մատյանը, «Մեհենական պատմությունները», ինչպես նաև «Հյուսումն պիտոյից»: Մաշտոցատառ մատենագրական աղբյուրները Կորյունի, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի երկերն են, վավերագրականները՝ Գահնամակը (Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների տեղերի, գահերի կամ պատվաստիճանների ցուցակը) և Հայաստանում հայտնաբերված այլալեզու վիմագրությունները: Բանավոր աղբյուրները ժողովրդական երգիչներից՝ գուսաններից գրառած հայ բանահյուսության նմուշներ են՝ վիպասանների ու թվելյաց երգեր, զրույցներ (օրինակ՝ «Վահագնի ծնունդը», «Արտաշես և Սաթենիկ», «Տիգրան և Աժդահակ»), պատմաավանդական ստեղծագործությունները, նախարարական տոհմերի ծագման շուրջ հյուսված ասքեր և այլն:

​«Պատմություն Հայոց»-ն իր կուռ կառուցվածքով, հստակ ու ճշգրիտ ժամանակագրությամբ և պատմության պարբերականացման սկզբունքով դարձել է անփոխարինելի ազգային արժեք, համաշխարհային պատմագիտական մտքի նշանավոր կոթողներից: «Պատմություն Հայոց»-ն օրինակ ու չափանիշ է եղել միջնադարյան հայ պատմագիրների համար, բազմիցս ընդօրինակվել է և մինչև XIX դարի կեսերը հայկական դպրոցներում եղել է հայ ժողովրդի պատմության անփոխարինելի դասագիրք:

Կոդ:
EP-1105
*Required
​
Նկարագրություն

Ապրանքի մանրամասներ
Լեզու:
Հայերեն
Հեղինակ:
Մովսես Խորենացի
Տպագրություն:
Սև-սպիտակ
Չափսեր:
14.5 x 20 սմ
Խմբագիր:
Նշան Աբասյան
Հրատարակության տարեթիվ:
2023
Թարգմանիչ:
Գրաբարից փոխադրումը և ծանոթագրությունները՝ Ստ. Մալխասյանցի
Շապիկ:
Կոշտ կազմ
Էջեր:
358

Նմանատիպ ապրանքներ

NEW
Նշան Աբասյան / Ճշգրիտ հայերեն: Գրագետ խոսքի ուղեցույց

Նշան Աբասյան / Ճշգրիտ հայերեն: Գրագետ խոսքի ուղեցույց

Էդիթ Պրինտ

NEW
Հենրիկ Սենկևիչ / Յո՞ երթաս. վեպ Ներոնի ժամանակից

Learning Armenian Headstart. Սովորում ենք գրել, կարդալ, խոսել ՀԱՅԵՐԵՆ (մեթոդական ձեռնարկ այլալեզու ո

Պատմավեպ / Տիգրան Մեծ. Ամպրոպ Արարատի վրա

Պատմավեպ / Մեսրոպ Մաշտոց. Հայոց գրերի գյուտը

Insights into World Politics / Համաշխարհային քաղաքականություն / գիրք 1

Պատմավեպ / Պապ թագավոր

Պատմավեպ / Պապ թագավոր

Էդիթ Պրինտ

NEW
ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԵՐԿԻՐ ՍՐԲԱՎԱՅՐ

ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԵՐԿԻՐ ՍՐԲԱՎԱՅՐ

Էդիթ Պրինտ

NEW
Ինքնություն / Եզնիկ Կողբացի / Եղծ աղանդոց

Python: Ծրագրավորում 0-ից

Python: Ծրագրավորում 0-ից

Էդիթ Պրինտ