Վերադառնալ Էդիթ Պրինտ
Բրենդ:
ԷԴԻԹ ՊՐԻՆՏ
Արտադրման երկիր:
Armenia
Ենթաբաժին:
Կոդ:
EP-7
*Required
Նկարագրություն
Երգի դերն ու նշանակությունը մեծ են դպրոցականների ուսուցման և դաստիարակության՝ հատկապես օտար լեզվի դասավանդման գործում. այն նպաստում է բանավոր խոսքի զարգացմանը: Անգլերեն լեզվի ուսուցիչները այս ժողովածուում կգտնեն լայն տարածում գտած անգլիական, ամերիկյան և մի քանի հայկական ու ռուսական երգերի թարգմանությունը:
Երգարանն ընդգրկում է հիսուն չորս երգ, որոնք դասավորված են ինչպես բովանդակության, այնպես էլ երաժշտական աստիճանական բարդացման սկզբունքով: Ցածր դասարանների երգերը նաև խաղեր են, որով երեխաները կատարում են այն, ինչ երգում են. ծափ են տալիս, դոփում են, մատը դնում դեմքի և մարմնի զանազան մասերի վրա՝ կրկնելով բառերը: Երգերը ընտրված են նաև ըստ տոների` Սբ, Ծննդյան, Ամանորի, մայրիկների: Ընդգրկված են երգեր հայտնի կինոֆիլմերից, ինչպես «Sound of Music», «Love Story», «Mary Poppins», «Romeo and Juliet», «My Fair Lady»: Կան հայրենասիրական երգեր` «Էրեբունի Երևան», «This Land is Your Land», Հայաստանի հանրապետության, Միացյալ Թագավորության ձոներգերը, «America»-ն և վերջում «Apricot Stone»-ը:

Ապրանքի մանրամասներ
Լեզու:
Անգլերեն
Տպագրություն:
Սև-սպիտակ
Հրատարակության տարեթիվ:
2011
Չափսեր:
21 x 30 սմ
Շապիկ:
Փափուկ կազմ
Էջեր:
64
Կազմող:
Անահիտ Պողիկյան-Դարբինյան