Please select an address

Profile

Back to Зангак Книжный Магазин

Լուիջի Պիրանդելլո․ Պիեսներ
6 400 ֏
Зангак Книжный Магазин
Լուիջի Պիրանդելլո․ Պիեսներ
Լուիջի Պիրանդելլո․ Պիեսներ
6 400 ֏
Зангак Книжный Магазин
Подраздел:
Description:
Աշխարհին Պիրանդելլոն հայտնի է առավելապես որպես դրամատուրգ, ինչի մասին է վկայում նաև 1934 թվականին գրականության ասպարեզում ստացած Նոբելայն մրցանակը՝ «դրամատիկական և թատերական արվեստի վերածննդի գործում իր համարձակության և հնարամտության համար»: XX դարի խոշորագույն դրամատուրգներից մեկի՝ Լուիջի Պիրանդելլոյի գրչին են պատկանում «Մերկ դիմակներ» խորագրի ներքո մեկտեղված են մոտ չորս տասնյակ պիեսներ: Պիրանդելլոն համարում էր, որ թատրոնը պետք է «հայելի» լինի ու արտացոլի իրական կյանքը՝ այն մերկ, դառը, կեղծավորության դիմակից և սոցիալական նպատակահարմարությունից զերծ կյանքը, որպեսզի հանդիսատեսը՝ նայելով այդ «հայելու» մեջ, ավելի բարի ու լավը դառնա: Պիրանդելլոն համարվում է աբսուրդի թատրոնի նախահայրերից մեկը, չնայած որ նրա ստեղծագործությունները նախորդում են ժանրի դասական ներկայացուցիչներին, ինչպիսիք են Սամյուել Բեկեթը կամ Էժեն Իոնեսկոն։ Նրա աշխատանքներում նկատելի են ապսուրդի թատրոնի մի շարք առանցքային գծեր՝ ․ Իրականության և պատրանքի սահմանների վերացումը ․ Ինքնության փխրունություն ․ Լեզվի անբավարարությունը՝ ճշմարտությունը փոխանցելու համար ․ Մարդու գոյաբանական շփոթը Սույն գրքում ներկայացված են հեղինակ ամենահայնտի թատերգություններից չորսը՝ «Վեց կերպարներ՝ հեղինակ որոնելիս», «Յուրաքանչյուրը իր ձևով», «Այս երեկո իմպրովիզ են անում», «Այդպես է, եթե այդպես է թվում» պիեսները։ «Վեց կերպար փնտրում են հեղինակի» հեղինակի և քսաներորդ դարասկզբի ամենահայտնի ու հեղափոխական գերծերից է։ Թատրոնի աշխատակիցների համար սովորական մի օր է, բայց երբ իրենց անավարտ պատմություններով վեց տարօրինակ կերպարանք, որ իրենց անվանում են կերպարներ, ներխուժում են սեփական ճշմարտությունը ներկայացնելու պահանջով, բեմը դառնում է իրականության ու երևակայության բախման վայր։ Ո՞վ է որոշում՝ որն է իրականը և որը պատրանք, որը ճշմարիտ և որը՝ կեղծ։ Պիրանդելլոն քանդում է թատերական ընդունված ձևաչափերը՝ հանդիսատեսին թողնելով բազմաթիվ անպատասխան հարցրեի առաջ։ «Այդպես է, եթե այդպես է թվում» դրամատիկ պատմություն է մի տարօրինակ ընտանիքի մասին՝ ամուսին, կին և կնոջ մայր, որը հայտնվելով նոր քաղաքում ցնցում է բնակիչների անդորրը։ Ընտանիքի ամեն անդամ ներկայացնում է իր պատմության իր տարբերակը, ավելի ու ավելի շփոթեցնեցնելով բնակիչներին ու հանդիսատեսին։ Սա պատմություն է մարդկային հոգեբանության, դրա փխրունության, որտեղ ամեն մեկի սեփական ճշմարտությունը իր տեսակով իրական է՝ իսկ հանդիսատեսին մնում է որոշել, թե որ իրականությունն է իր համար ընդունելի և համոզիչ և կամ արդյոք այն գոյություն ունի։ «Այս երեկո իմպրովիզ են անում» պիեսի գործողությունները կենտրոնացած են մի խումբ դերասանների շուրջ, որոնք փորձում են նախապատրաստել ներկայացում առանց նախօրոք պատրաստված սցենարի։ Ըստ Պիրանդելլոյի տեղի ունեցողը պետք է կատարվի հուզական վիճակի կամ պահի ազդեցությամբ։ Հերոսները ինքնուրույն ընտրում են իրենց գործողությունները, իսկ իրականությունը մշտապես փոխվում է, կախված իրավիճակից։ «Յուրաքանչյուրը իր ձևով» Պիրանդելլոյի այս պիեսը նույնպես հետևում է իր ավանդույթներին՝ համադրելով դրաման և իմպրովիզը։ Մի փոքրիկ քաղաքում մի խումբ մարդիկ հավաքվում են, և յուրաքանչյուրն իր տեսանկյունից մեկնաբանում է տեղի ունեցող իրադարձությունները։ Պիեսում մենք տեսնում ենք, թե ինչպես տարբեր մարդիկ նույն իրավիճակը ընդունում են շատ տարբեր կերպ՝ յուրաքանչյուրը իր սեփական ընկալմամբ և մտածելակերպով։
Code:
ZK-00067822
*Required
​
Description

About the product
Հրատարակչություն:
Զանգակ

Similar items

NEW
Հայոց լեզու 12

Հայոց լեզու 12

Зангак Книжный Магазин

NEW
Հայոց լեզու 10

Հայոց լեզու 10

Зангак Книжный Магазин

NEW
Հայոց լեզու 9

Հայոց լեզու 9

Зангак Книжный Магазин

Ежедневник «Великая Армения»

Ежедневник «Великая Армения»

HaK’artez

Սիրո մասին

Սիրո մասին

Зангак Книжный Магазин

Ալբերտ Էյնշտեյն

Ալբերտ Էյնշտեյն

Зангак Книжный Магазин

Paola. Алфавит Паолы Волковой

Paola. Алфавит Паолы Волковой

Зангак Книжный Магазин

В гостях у Джейн остин

В гостях у Джейн остин

Зангак Книжный Магазин

Конвергентная культура. Столкновение старых и новых медиа

Введение в мифологию

Введение в мифологию

Зангак Книжный Магазин

Милош Ч. Легенды современности

Милош Ч. Легенды современности

Зангак Книжный Магазин

Воображение мира: эссе

Воображение мира: эссе

Зангак Книжный Магазин

Աղջիկ ջան, մի արդարացիր

Աղջիկ ջան, մի արդարացիր

Зангак Книжный Магазин

Անցյալ և մոտիվացիա

Անցյալ և մոտիվացիա

Зангак Книжный Магазин

Դժվար հիշվող անուն

Դժվար հիշվող անուն

Зангак Книжный Магазин