Օбратно в Зангак Книжный Магазин
Подраздел:
Код:
ZK-00067942
*Required
Описание
Նկարագիր
Կարծիքներ (0)
Ինչպես ակնարկում է պիեսի վերնագիրը, խոսքը «Համլետ»-ի պարոդիայի մասին է, ավելին՝ նաև քաղաքական սատիրայի, որի գործողությունը ծավալվում է 40-ականների և 50-ականների սահմանագծին սոցիալիստական դարձած Հարավսլավիայի խորվաթական գյուղում: Բայց հեղինակը Շեքսպիրի կառնավալային զգետնումն ու կոմիկական մեկնությունը համատեղել է դրամատիկ շեշտերի հետ, երբ հանրահայտ շեքսպիրյան սյուժեն շաղկապվում է գյուղի իրական անցուդարձին: Գույները հետզհետե խտանում են մինչև գրոտեսկային չարագուշակության աստիճանի՝ շատ ավելի լայն բովանդակային ընդգրկում տալով պիեսին՝ մի փայլուն թատերային երկի, որը հումորի ու երգիծանքի հրավառություն է՝ բալկանյան աննման կոլորիտով և ժողովրդախոսակցական լեզվի պատկերավորությամբ:
Подробно о товаре
Հրատարակչություն:
Անտարես