Back to Zangak Bookstore
Հեղինակ՝ Ժաննա Ավետիսյան
Լեզու՝ Հայերեն
Հրատարակչություն՝ Էդիթ Պրինտ
Հրատարակման տարի՝ 2020
Տարիքային խումբ՝ 3+
Կազմի տեսակ՝ Փափուկ
Էջերի քանակ՝ 56
Չափս՝ 14.5x20
Քաշ՝ 104գր
Սույն մեթոդական ուղեցույցը նախատեսված է պարզաբանելու «Սովորում ենք նկարել 3-4 տարեկանում» նկարչական ալբոմում տեղ գտած առաջադրանքների կառուցվածքը և բովանդակությունը, որը կազմված է կրտսեր երկրորդ խմբի համար նախատեսված կերպարվեստային պարապմունքների թեմատիկ պլանավորման ձեռնարկի պահանջներին համապատասխան։
Ներկայացված առաջադրանքների հիմքում դրված են նախորդ տարիքային խմբում ձեռք բերած նկարչության պարզագույն գիտելիքները և կարողությունները: Այստեղ արդեն նախորդ՝ ձեռք բերած գիտելիքները և կարողությունները պետք է շարունակել զարգացնել, խորացնել, ընդլայնել, ինչպես նաև վարժանքների միջոցով ամրապնդել նկարչական որոշ կարողություններ: